ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ ԵՎ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ ԱԱՊ կից մշտապես գործող արբիտրաժային հաստատության արբիտրաժային վճիռները ենթակա են ճանաչման և կատարման Նյու Յորքի կոնվենցիայի մասնակից բոլոր պետություններում

Ժամանակակից աշխարհում մեծ տարածում ունի գործարարների միջև ծագած վեճերն արբիտրաժային տրիբունալի քննությանը հանձնելու պրակտիկան: Արբիտրաժի իրականացման նպատակն է անկողմնակալ արբիտրաժային տրիբունալից վեճի արդարացի լուծում ստանալը` առանց անհարկի ձգձգումների և ծախսերի: Արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի արբիտրաժային համաձայնության վրա, որը կարող է ամրագրվել ինչպես առանձին համաձայնագրով, այնպես էլ կողմերի քաղաքացիաիրավական (առևտրային) պայմանագրում` արբիտրաժային վերապահման տեսքով:

 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին (ՀՀ ԱԱՊ) կից մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը ստեղծվել է 2007թ.-ին: Մեր հաստատությանը վերապահված վեճերի լուծումն իրականացնում են ՀՀ ԱԱՊ հաստատած ցանկում ընդգրկված արբիտրները, որոնք ընտրվել են` հաշվի առնելով նրանց գիտելիքների հարուստ պաշարը, մասնագիտացումը և իրավունքի բնագավառում կուտակած փորձը: «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի իմաստով «առևտրային» հաuկացությունը, առանց սահմանափակման, մասնավորապես ներառում է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները:

Հայաստանի Հանրապետությունը 1997թ. միացել է 1958 թվականի հունիսի 10–ին Նյու Յորք քաղաքում ստորագրված` «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիային: Կոնվենցիայի ուժով ՀՀ ԱԱՊ կից մշտապես գործող արբիտրաժային հաստատության արբիտրաժային վճիռները ենթակա են ճանաչման և կատարման Նյու Յորքի կոնվենցիայի մասնակից բոլոր պետություններում, ինչը ևս մեկ առավելություն է պետական դատարանների վճիռների նկատմամբ:

ԱՐԲԻՏՐՆԵՐ

Մեր հաստատությանը վերապահված վեճերի լուծումն իրականացնում են արբիտրներ, ովքեր ունեն գիտելիքների հարուստ պաշար և իրավունքի բնագավառում կուտակած փորձ

ՈՒՆԵ՞Ք ՀԱՐՑԵՐ

    ՄԵՐ ՄԱՍԻՆ

    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը ստեղծվել է 2007թ.-ին: Մեր հաստատությանը վերապահված վեճերի լուծումն իրականացնում են արբիտրներ, որոնք ընտրվել են` հաշվի առնելով գիտելիքների հարուստ պաշարը, մասնագիտացումը և իրավունքի բնագավառում կուտակած փորձը:

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    Հասցե։ ՀՀ, ք. Երևան, 0010, Խանջյան 11
    Էլ․ հասցե։
    Հեռ․։ +374 10 52 89 59, +374 10 53 26 34

    © 2023 ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատություն Բոլոր իրավունքները պաշտպանված են