Հավելված

«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից
մշտապես գործող արբիտրաժային հաստատություն»
հիմնարկի արբիտրաժային կանոնակարգի

«Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին»

  • Գործավարության վճար՝ 150,000 ՀՀ դրամ։
  • Արբիտրաժային վճար՝
    ՀայցագինըԱրբիտրաժային վճարի չափը
    մինչև 1,000,000 ՀՀ դրամին համարժեք350,000 ՀՀ դրամ
    1,000,001-ից մինչև 10,000,000 ՀՀ դրամին համարժեք350,000 ՀՀ դրամ + 1,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 10 տոկոսը
    10,000,001-ից մինչև 50,000,000 ՀՀ դրամին համարժեք1,250,000 ՀՀ դրամ + 10,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը
    50,000,001 ՀՀ դրամին համարժեք և ավելի4,050,000 ՀՀ դրամ + 50,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը,
    բայց ոչ ավել, քան 7,500,000 ՀՀ դրամը
  • Ոչ պարզեցված վարույթի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր ոչ դրամական պահանջի համար արբիտրաժային վճարը վճարվում է 1,500,000 ՀՀ դրամի չափով։
  • Եթե ոչ պարզեցված վարույթի շրջանականերում միևնույն հայցադիմումով ներկայացվել են և՛ դրամական, և՛ ոչ դրամական պահանջներ, ապա ներկայացված դրամական պահանջի համար արբիտրաժային վճարը վճարվում է սույն Հավելվածի 2-րդ կետով սահմանված աղյուսակի հիման վրա, իսկ յուրաքանչյուր ոչ դրամական պահանջի համար արբիտրաժային վճարը վճարվում է 1,500,000 ՀՀ դրամի չափով։
  • Դրամական պահանջով պարզեցված վարույթի գործերով արբիտրաժային վճարը վճարվում է հայցագնի 1,5 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամը և ոչ ավել, քան 250,000 ՀՀ դրամը։
  • Ոչ դրամական պահանջով պարզեցված վարույթի գործերով արբիտրաժային վճարը վճարվում է 20,000 ՀՀ դրամի չափով՝ անկախ միևնույն հայցադիմումով ներկայացված ոչ դրամական պահանջների քանակից։
  • Եթե պարզեցված վարույթի շրջանակներում միևնույն հայցադիմումով ներկայացվել են և՛ դրամական, և՛ ոչ դրամական պահանջներ, ապա արբիտրաժային վճարի հաշվարկման և վճարման համար հիմք է ընդունվում միայն դրամական պահանջը։
  • Հայցը կամ հակընդդեմ հայցը տարբեր արժույթներով կամ արտարժույթով ներկայացնելու դեպքում արբիտրաժային վճարը վճարվում է ՀՀ դրամով: Արժույթի վերահաշվարկը կատարվում է արբիտրաժային վճարը վճարելու նախորդ օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան տարադրամի դրույքաչափով:
  • Արբիտրաժային վճարի վճարման հետ կապված բանկային միջնորդավճարները վճարվում են վճարումը կատարող անձի հաշվին։
  • Գործավարության և արբիտրաժային վճարները ենթակա են վճարման Քարտուղարության կողմից նշված կամ www.arbitrage.am կայքում հրապարակված բանկային հաշվեհամարին