Արբիտրաժային կանոնակարգի հավելված
«Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին»

  • Գործավարության վճար՝ 150,000 ՀՀ դրամ։
  • Արբիտրաժային վճար՝
    ՀայցագինըԱրբիտրաժային վճարի չափը
    մինչև 1,000,000 ՀՀ դրամին համարժեք350,000 ՀՀ դրամ
    1,000,001-ից մինչև 10,000,000 ՀՀ դրամին համարժեք350,000 ՀՀ դրամ + 1,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 10 տոկոսը
    10,000,001-ից մինչև 50,000,000 ՀՀ դրամին համարժեք1,250,000 ՀՀ դրամ + 10,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը
    50,000,001 ՀՀ դրամին համարժեք և ավելի4,050,000 ՀՀ դրամ + 50,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը,
    բայց ոչ ավել, քան 25,000,000 ՀՀ դրամը
  • Ոչ պարզեցված վարույթի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր ոչ դրամական պահանջի համար արբիտրաժային վճարը վճարվում է 1,500,000 ՀՀ դրամի չափով։
  • Եթե ոչ պարզեցված վարույթի շրջանականերում միևնույն հայցադիմումով ներկայացվել են և՛ դրամական, և՛ ոչ դրամական պահանջներ, ապա ներկայացված դրամական պահանջի համար արբիտրաժային վճարը վճարվում է սույն Հավելվածի 2-րդ կետով սահմանված աղյուսակի հիման վրա, իսկ յուրաքանչյուր ոչ դրամական պահանջի համար արբիտրաժային վճարը վճարվում է 1,500,000 ՀՀ դրամի չափով։
  • Դրամական պահանջով պարզեցված վարույթի գործերով արբիտրաժային վճարը վճարվում է հայցագնի 1,5 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս, քան 1,500 ՀՀ դրամը, եթե արբիտրաժային համաձայնությամբ կամ արբիտրաժային վերապահում նախատեսող պայմանագրով սահմանված է պատասխանող կողմին էլեկտրոնային փոստով ծանուցելու հնարավորություն, և ոչ պակաս, քան 2,000 ՀՀ դրամը, եթե արբիտրաժային համաձայնությամբ կամ արբիտրաժային վերապահում նախատեսող պայմանագրով պատասխանող կողմին էլեկտրոնային փոստով ծանուցելու հնարավորություն նախատեսված չէ։ Դրամական պահանջով պարզեցված վարույթի գործերով լրացուցիչ վճարվում է 2,500 ՀՀ դրամի չափով արբիտրաժային վճար, եթե հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեին, այլ ոչ թե մուտքագրվում են Համակարգչային ծրագրում։
  • Եթե պարզեցված վարույթի շրջանակներում միևնույն հայցադիմումով ներկայացվել են և՛ դրամական, և՛ ոչ դրամական պահանջներ, ապա արբիտրաժային վճարի հաշվարկման և վճարման համար հիմք է ընդունվում միայն դրամական պահանջը։
  • Որպես իրավասու մարմին հանդես գալու համար արբիտրաժային վճարը վճարվում է 1,000,000 ՀՀ դրամի չափով՝ յուրաքանչյուր հարցով որոշում կայացնելու համար։
  • Հայցը կամ հակընդդեմ հայցը տարբեր արժույթներով կամ արտարժույթով ներկայացնելու դեպքում արբիտրաժային վճարը վճարվում է ՀՀ դրամով: Արժույթի վերահաշվարկը կատարվում է արբիտրաժային վճարը վճարելու նախորդ օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան տարադրամի դրույքաչափով:
  • Արբիտրաժային վճարի վճարման հետ կապված բանկային միջնորդավճարները վճարվում են վճարումը կատարող անձի հաշվին։
  • Գործավարության և արբիտրաժային վճարները ենթակա են վճարման Արբիտրաժային հաստատության՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված 2050022380411001 բանկային հաշվին կամ Քարտուղարության կողմից տրամադրված՝ Արբիտրաժային հաստատության այլ բանկային հաշվին։
  • Ոչ պարզեցված վարույթի գործերով արբիտրների հոնորարի գումարը կազմում է արբիտրաժային վճարի 50 (հիսուն) տոկոսը։ Ընդ որում, երեք արբիտրի կազմով քննվող գործերով արբիտրների միջև հոնորարի ընդհանուր գումարը բաշխվում է հետևյալ կերպ․ արբիտրաժային տրիբունալը նախագահողին տրվում է հոնորարի 40 տոկոսը, իսկ մյուս արբիտրներին՝ 30-ական տոկոսը։ Հինգ և ավել արբիտրների կազմով քննվող գործերով հոնորարի ընդհանուր գումարը բաշխվում է արբիտրների միջև հավասարաչափ, իսկ արբիտրաժային տրիբունալը նախագահողին տրվում է լրացուցիչ հավելում արբիտրաժային վճարի 5 տոկոսի չափով։
  • Պարզեցված վարույթի գործերով արբիտրների վարձատրության հետ կապված հարցերը կարգավորվում են Արբիտրաժային հաստատության և արբիտրի միջև կնքված աշխատանքային պայմանագրով։