ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր դատարանների ենթակայությունը, հանձնվում է Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատին (ՀՀ ԱԱՊ) կից մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը` համաձայն վերջինիս կանոնակարգի՝ երեք արբիտրների կազմով, դատավարության լեզուն` հայերեն, արբիտրաժի վայրը` քաղաք Երևան։ Վեճը լուծվում է Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի համաձայն։

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

ք. Երևան «– –» —————— 201_թ․


«___________» ընկերությունը, հասցե` _________________, ի դեմս___________________________, և «__________________» ընկերությունը, հասցե` ____________________, ի դեմս __________________, (այսուհետ միասնաբար հիշատակվելիս` Կողմեր) կնքեցին սույն համաձայնությունը հետևյալի մասին.

  • 1. Կողմերը պայմանավորվում են __________ պայմանագրից բխող բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր դատարանների ենթակայությունը, հանձնել Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատին (ՀՀ ԱԱՊ) կից մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը` համաձայն վերջինիս կանոնակարգի՝ երեք արբիտրների կազմով։
  • 2.Արբիտրաժային դատավարության լեզուն հայերենն է։
  • 3.Արբիտրաժի վայրը ք. Երևանն է։
  • 4.Վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերին համաձայն։
  • 5.Սույն համաձայնությունը կկիրառվի ցանկացած դեպքում, երբ կողմերի միջև կծագի սույն համաձայնության 1-ին կետում նշված պայմանագրից բխող վեճ։
  • 6.Սույն համաձայնությունը կնքված է հայերեն լեզվով երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։