Հավելված

«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից
մշտապես գործող արբիտրաժային հաստատություն»
հիմնարկի արբիտրաժային կանոնակարգի

«Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին»

  • Հայցի կամ հակընդդեմ հայցի գրանցման վճար՝ 20,000 ՀՀ դրամ։
  • Գործավարության վճար՝ 150,000 ՀՀ դրամ։
  • Արբիտրների հոնորարի չափը՝
    Պահանջի չափըՀոնորարի չափը
    մինչև 1000,000 ՀՀ դրամին համարժեք350,000 ՀՀ դրամ
    1,000,001-ից մինչև 10,000,000 ՀՀ դրամին համարժեք350,000 ՀՀ դրամ + 1,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 10 տոկոսը
    10,000,001-ից մինչև 50,000,000 ՀՀ դրամին համարժեք1,250,000 ՀՀ դրամ + 10,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը
    50,000,001 ՀՀ դրամին համարժեք և ավելի4,050,000 ՀՀ դրամ + 50,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը,
    բայց ոչ ավել, քան 7,500,000 ՀՀ դրամը
  • Հոնորարի չափը սահմանված է մեկ արբիտրի համար։ Գործը մեկից ավել արբիտրի կողմից քննելու դեպքում հոնորարն ավելանում է 50 տոկոսի չափով և
    արբիտրներին վճարվում է հավասար բաժիններով։
  • Հայցը կամ հակընդդեմ հայցը տարբեր արժույթներով կամ արտարժույթով ներկայացնելու դեպքում արբիտրների հոնորարը վճարվում է ՀՀ դրամով: Արժույթի վերահաշվարկը կատարվում է արբիտրաժային վճարը մուծելու օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած համապատասխան տարադրամի
    դրույքաչափով:
  • Գրանցման և գործավարության վճարները, ինչպես նաև արբիտրի հոնորարը ենթակա են վճարման Քարտուղարության կողմից նշված բանկային հաշվեհամարին։
  • Եթե մինչև արբիտրաժային տրիբունալի ձևավորումը հայցվորը հրաժարվում է հայցից կամ կողմերը պայմանավորվում են արբիտրաժային վարույթի դադարեցման վերաբերյալ, ապա գործավարության վճարի 75%-ը վերադարձվում է։