Հավելված
«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից
մշտապես գործող արբիտրաժային հաստատություն»
հիմնարկի արբիտրաժային կանոնակարգի
«Արբիտրաժային ծախսերի և հոնորարների մասին»
- Գործավարության վճար՝ 150,000 ՀՀ դրամ։
- Արբիտրաժային վճար՝
Հայցագինը Արբիտրաժային վճարի չափը մինչև 1,000,000 ՀՀ դրամին համարժեք 350,000 ՀՀ դրամ 1,000,001-ից մինչև 10,000,000 ՀՀ դրամին համարժեք 350,000 ՀՀ դրամ + 1,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 10 տոկոսը 10,000,001-ից մինչև 50,000,000 ՀՀ դրամին համարժեք 1,250,000 ՀՀ դրամ + 10,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը 50,000,001 ՀՀ դրամին համարժեք և ավելի 4,050,000 ՀՀ դրամ + 50,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը,
բայց ոչ ավել, քան 7,500,000 ՀՀ դրամը - Ոչ պարզեցված վարույթի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր ոչ դրամական պահանջի համար արբիտրաժային վճարը վճարվում է 1,500,000 ՀՀ դրամի չափով։
- Եթե ոչ պարզեցված վարույթի շրջանականերում միևնույն հայցադիմումով ներկայացվել են և՛ դրամական, և՛ ոչ դրամական պահանջներ, ապա ներկայացված դրամական պահանջի համար արբիտրաժային վճարը վճարվում է սույն Հավելվածի 2-րդ կետով սահմանված աղյուսակի հիման վրա, իսկ յուրաքանչյուր ոչ դրամական պահանջի համար արբիտրաժային վճարը վճարվում է 1,500,000 ՀՀ դրամի չափով։
- Դրամական պահանջով պարզեցված վարույթի գործերով արբիտրաժային վճարը վճարվում է հայցագնի 1,5 տոկոսի չափով, սակայն ոչ ավել, քան 250,000 ՀՀ դրամը։
- Ոչ դրամական պահանջով պարզեցված վարույթի գործերով արբիտրաժային վճարը վճարվում է 20,000 ՀՀ դրամի չափով՝ անկախ միևնույն հայցադիմումով ներկայացված ոչ դրամական պահանջների քանակից։
- Եթե պարզեցված վարույթի շրջանակներում միևնույն հայցադիմումով ներկայացվել են և՛ դրամական, և՛ ոչ դրամական պահանջներ, ապա արբիտրաժային վճարի հաշվարկման և վճարման համար հիմք է ընդունվում միայն դրամական պահանջը։
- Հայցը կամ հակընդդեմ հայցը տարբեր արժույթներով կամ արտարժույթով ներկայացնելու դեպքում արբիտրաժային վճարը վճարվում է ՀՀ դրամով: Արժույթի վերահաշվարկը կատարվում է արբիտրաժային վճարը վճարելու նախորդ օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան տարադրամի դրույքաչափով:
- Արբիտրաժային վճարի վճարման հետ կապված բանկային միջնորդավճարները վճարվում են վճարումը կատարող անձի հաշվին։
- Գործավարության և արբիտրաժային վճարները ենթակա են վճարման Քարտուղարության կողմից նշված կամ www.arbitrage.am կայքում հրապարակված բանկային հաշվեհամարին։